Հետևեք մեզ։

Արարատ գյուղում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

11:05, 07 հուլիս 2024
Արարատ գյուղում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հուլիսի 6-ին՝ ժամը 23:34-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի Կիլիկիա կոչվող խաչմերուկում բախվել են VAZ (վարորդ՝ Կ. Խ., ծնված 1982 թ․) և Lexus (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Կ․ Խ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել Lexus մակնիշի ավտոմեքենան և VAZ մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։