Հետևեք մեզ։

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. shamshyan.com

11:14, 07 հուլիս 2024
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. shamshyan.com

Հուլիսի 6-ին կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 22:30-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են գազային ատրճանակից արձակված 2 պարկուճ:

 

Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե ենթադրյալ կրակոցներ արձակողը ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն հրապարակվում: Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: