Թուրքիայի Մուղլա նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է այդ երկրի աղետների կառավարման վարչությունը X սոցիալական ցանցում։
Գերատեսչության տվյալներով՝ Դաթչա շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղի ժամանակով 16.55-ին (Երևանի ժամանակով 17։55-ին)։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,97 կմ խորության վրա։
Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
19:01, 07 հուլիս 2024