ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, ասել է, որ ծրագրում է զարգացնել բիզնեսը Մերձավոր Արևելքում։
Բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցում Էրիկ Թրամփը խոսել է Օմանում հյուրանոցային համալիրի և Սաուդյան Արաբիայի Ջիդայում երկնաքերի կառուցման նախագծերի մասին։
Էրիկ Թրամփը թերթին պատմել է տարածաշրջանում 25-30 տարվա երկարաժամկետ պայմանագրերի մասին։
Թրամփն ընդգծել է, որ եթե իր հայրը վերադառնա Սպիտակ տուն, ընկերությունը կգնահատի բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա։