Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա կատարած իր չհայտարարված այցից հետո տեսանյութ է հրապարակել բուն ուղևորության և դրա նախապատրաստման կադրերով։
Ուրբաթ օրը Օրբանը և նրա պատվիրակությունը ժամանել էին Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա Մոսկվա կատարած այցն անվանել է խաղաղության առաքելության հաջորդ փուլ, որի առաջին փուլը հուլիսի 2-ին Կիև կատարած այցն էր։ Հունգարիայի վարչապետն ասել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ մի քանի «նույնքան անսպասելի» հանդիպումներ անցկացնել։
Տեսանյութը՝ Telegram-ում։