Հետևեք մեզ։

Որոշել ենք` Հայաստանը կունենա 8 պետական բուհ. Կառավարության նիստում ներկայացվեց Ակադեմիական քաղաքի նախագիծը

11:15, 21 ապրիլ 2023
Որոշել ենք` Հայաստանը կունենա 8 պետական բուհ. Կառավարության նիստում ներկայացվեց Ակադեմիական քաղաքի նախագիծը

Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերներից, որտեղ համապատասխանաբար տեղակայված կլինեն արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, իսկ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել կրթական, սպայական ուղղվածության բուհերը և հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհերին: Այստեղ կարող է քննարկվել նաև Ազգային ստադիոնի տեղակայման հարցը:

 

Այս մասին Կառավարության նիստում Ակադեմիական քաղաքի նախագիծը ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Անդրեասյանը նշեց, որ այս որոշմամբ հիմնադրում են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը կազմակերպելու, համակարգելու  վերահսկելու է Ակադեմիական քաղաքի կառուցման ընթացքը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի ներկայացման ընթացքում նշեց՝ որոշել ենք՝ ՀՀ-ում պետք է լինի 8 բուհ, որի ֆինանսավորումը պետք է ամբողջությամբ լինի պետական:

 

«Մեր նպատակն այն է, որ այդ 8 բուհերը որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան իրենց գործունեությունն իրականացնելու համար»,-ասաց նա: