Քաղաքական դաշինքներից ոչ մեկը չի կարողացել բացարձակ մեծամասնություն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում. այս մասին հայտնում է BFMTV-ն։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձախ «Նոր ժողովրդական ճակատը» Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է, բայց բացարձակ մեծամասնություն չի ստանում։
Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան խորհրդարանում ստանում է 150-ից 175 մանդատ՝ պարտվելով ձախակողմյան հակառակորդներին։
Մակրոնի կոալիցիան պարտվում է․ BFMTV-ն տվյալներ է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններից
22:18, 07 հուլիս 2024