Հետևեք մեզ։

Թագուհի Թովմասյանն իր ուսերին էր վերցրել ՄԻՊ-ի գործառույթները, «Պատիվ ունեմ»-ը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին. Հայկ Մամիջանյան

11:23, 21 ապրիլ 2023
Թագուհի Թովմասյանն իր ուսերին էր վերցրել ՄԻՊ-ի գործառույթները, «Պատիվ ունեմ»-ը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին. Հայկ Մամիջանյան

Երեկ եղել են երեսփոխաններ, որոնք խոսել են Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության գործընթացի մասին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին:

 

Այս մասին հրատապ ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 

«Այս ամիսների ընթացքում, երբ ՔՊ-ի թեթև ձեռամբ ՀՀ-ն չուներ ՄԻՊ, տիկին Թովմասյանը զգալի ծավալով իր ուսերի վրա էր վերցրել նաև ՄԻՊ-ի գործառույթները:

 

Միայն վերջին շրջանում հանձնաժողովից շուրջ 650 գրություն է ուղարկվել ամենատարբեր միջազգային կազմակերպություններ ու դեսպանություններ»,- ասաց Մամիջանյանը:

 

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ անվտանգության աշխատակիցներին կանչեց ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ քաշքշոց սկսվեց։