Հետևեք մեզ։

Հնդկաստանի վարչապետ Մոդին մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ռուս-հնդկական գագաթնաժողովին

10:49, 08 հուլիս 2024
Հնդկաստանի վարչապետ Մոդին մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ռուս-հնդկական գագաթնաժողովին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ռուս-հնդկական գագաթնաժողովին, հայտնել են նրա գրասենյակից։

 

Մեկնելուց առաջ քաղաքական գործիչն ասել է, որ անհամբեր սպասում է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նրան ընկեր անվանելով։

 

Նա նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը զարգացել է վերջին տասը տարիների ընթացքում, այդ թվում՝ էներգետիկայի, անվտանգության, առևտրի, ներդրումների, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և մարդկանց միջև փոխանակման ոլորտներում։