Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Չինաստանին համարում է առանցքային երկիր, որը կարող է պայմաններ ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա բանակցությունների համար։
«Չինաստանը առանցքային ուժ է ռուս-ուկրաինական հակամարտությունում խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար»,- գրել է քաղաքական գործիչը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Օրբանն այցելել է Չինաստան։ Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, նա երկուշաբթի հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Հուլիսի 5-ին Օրբանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավոր ուղիներն ու խաղաղ բանակցություններ սկսելու պայմանները։ Երեք օր առաջ՝ հուլիսի 2-ին, նա այցելել էր Կիև, որտեղ այդ մասին զրուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։