Հետևեք մեզ։

Օրբանը Պեկինից հետո մեկնում է Վաշինգտոն

12:09, 08 հուլիս 2024
Օրբանը Պեկինից հետո մեկնում է Վաշինգտոն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Հունգարիայի ղեկավարն ասել է, որ Պեկինից հետո մեկնում է  ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։

Նշենք, որ Օրբանը հուլիսի 5-ին Մոսկվայում քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները եւ խաղաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հուլիսի 2-ին նա այցելել է Կիև և այդ մասին զրուցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Միաժամանակ նա հուլիսի 6-ին ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքում նա մասնակցել է ԹՊԿ առաջնորդների գագաթնաժողովին։