Որպես Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ՝ մասնակցել եմ Կոմիտեի պլենար նստաշրջանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա նշել է, որ ընդունել են Սլովակիա, Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա, Շվեյցարիա, Թուրքիա կատարած այցերի առնչությամբ զեկույցները։
«Հրապարակել ենք նաև Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարություն` որպես նման բացառիկ որոշման պատճառ արձանագրելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ԽԿԿ հետ համագործակցության բացահայտ մերժումը»,- գրել է Մանասյանը։