Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնի վարչապետի իր թեկնածուին։
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլիվյե Ֆորին։
«Թեկնածուի ընտրությունը կկատարվի այս շաբաթ՝ կա՛մ կոնսենսուսով, կա՛մ քվեարկությամբ», - նշել է նա։
Լրատվամիջոցները չեն բացառում, որ ապագա կառավարությունը կարող է գլխավորել նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Հաղորդվում է, որ նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Օլանդին՝ երկրի խորհրդարանում ընտրվելու կապակցությամբ։
Ինքը՝ Օլանդը, ասել է, որ չի հավակնում կառավարության ղեկավարի պաշտոնին վարչապետ Գաբրիել Աթտալի՝ հրաժարական տալու որոշման ֆոնին։