Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ժամանել է Ելիսեյան պալատ՝ նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում ներկայացնելու համար։ Աթալի նստավայր ժամանելու կադրերը ցուցադրել է BFMTV-ն:
Տեղական լրատվամիջոցներից AFP-ն, սակայն, նշում է՝ Մակրոնը չի ընդունել Աթալի հրաժարականը։
«Եվրոպա 1» ռադիոկայանը նշել է, որ նախագահը պարտավոր չէ անմիջապես կառավարության նոր ղեկավար նշանակել։ Մակրոնը կարող է նույնիսկ Աթալին վերանշանակել այս պաշտոնում։ Ըստ ռադիոկայանի՝ Ելիսեյան պալատը հասկացրել է, որ նախագահին ժամանակ է պետք իրավիճակը վերլուծելու համար, ինչը բարդանում է նրանով, որ Մակրոնը երեքշաբթի երեկոյան պետք է մեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և չի վերադառնա Փարիզ մինչև հինգշաբթի։