Ըստ նախնական պայմանավորվածության` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Տեղեկությունը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:
Հարությունյանը տեղեկացրեց, որ ձևաչափը նույնն է՝ ինչ նախորդ հանդիպումներում։
Հիշեցնենք, որ նախատեսված հանդիպումը երրորդը կլինի կողմերի միջև։