Մի շարք երկրներ շահագրգռվածություն են հայտնել հաջորդ շաբաթ Նյու Յորքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպումներ անցկացնելու հարցում, բոլոր խնդրանքները ուշադիր կդիտարկվեն ռուսական կողմի կողմից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
«ԱԳ նախարարը նախատեսում է այց Նյու Յորք՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանը ստանձնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Նախարարի մասնակցությամբ մենք նպատակադրված ենք իրականացնել երկու հիմնական իրադարձություն՝ բազմակողմանիության և Միջին Արևելքի հարցերի շուրջ հանդիպումը հուլիսի 16-ին և 17-ին»,- ասել է Վերշինինը։
«Այժմ մենք տեղեկություններ ենք ստանում, որ նրանք, ովքեր կցանկանան մասնակցել այդ միջոցառումներին, կարող են հետաքրքրված լինել նախարարի հետ հանդիպելու հարցում»,- հավելել է փոխնախարարը։