Հունգարիան չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ այդ առաքելությունը կարող են ստանձնել միայն ԱՄՆ-ը, Չինաստանը և Եվրամիությունը։
Նշենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 2-ին այցելել է Ուկրաինա։ Ավելի ուշ նա այցելել է Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ։