Հետևեք մեզ։

Պատերազմից հետո եղել են ընտրություններ, ես ընդունում եմ այդ ընտրությունների արդյունքները․ Ատոմ Էգոյանը՝ հեղափոխությանն աջակցելու մասին․ Aravot.am

20:56, 08 հուլիս 2024
Պատերազմից հետո եղել են ընտրություններ, ես ընդունում եմ այդ ընտրությունների արդյունքները․ Ատոմ Էգոյանը՝ հեղափոխությանն աջակցելու մասին․ Aravot.am

Երևանում մեկնարկել է «Ոսկե Ծիրան» փառատոնը, որի շրջանակներում Հայաստանում է նաև կանադահյ ռեժիսոր Ատոմ Էգոյանը։

 
 Aravot.am-ի հարցին՝ ժամանակին ինքը և իր տիկինը՝ Արսինե Խանջյանը աջակցում էին հեղափոխությանը, հիմա ի՞նչ զգացողություն ունի, որ հեղափոխությունից հետո իր աջակցությունը վայելած եւ իշխանության եկած ուժի պաշտոնավարման ժամանակ տարածքային կորուստներ ենք ունեցել, կորցրել ենք Արցախը, Հայաստանը հայտնվել է ծանր եւ խոցելի վիճակում, Էգոյանն արձագանքել է․ «Պատերազմից հետո եղել են ընտրություններ, մարդիկ մասնակցել են ընտրություններին, քվեարկել են կառավարության համար։ Ես ընդունում եմ այդ ընտրությունների արդյունքները»։

Լրագրողներից մեկի հարցին՝ ժամանակին ուզում էր տուն գնել Հայաստանում, դեռ ունի՞ նման ցանկություն, Էգոյանը պատասխանեց, որ երկու անգամ փորձել է տուն գնել, սակայն չի հաջողվել։ Հավելեց, որ ուրախ է լինել Հայաստանում, հատկապես այս օրերին ու հատկապես ուրախ է Վարդավառին ջրով ցողվելու համար․ «Ինձ կարծես մկրտեցին ջրով»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։