Մեր պայքարի էությունը որքան էլ քաղաքական բաղադրիչներ ունենա, ինձ համար, որպես հայ հոգևորական, կա և մնալու է չարիքը, սատանան, որն այդ տեսքով նստած է կառավարության շենքում և սա հոգևոր պատերազմ է, տրամադրությունների, հույսի և հուսալքության պատերազմ է, կամքի ու կամազրկելու պատերազմ է, մտքերի պատերազմ է, մտքերի խուժման, հարձակման պատերազմ է, որպեսզի թույլ չտան մեր միտքը բացվի ու ընթանանք դեպի նպատակը։
Ես հանձն եմ առել այդ պատերազմը և այդ ճանապարհը հեշտ չէ։
Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը։
Լրագրողների հետ զրույցում Սրբազանն անդրադարձավ Կիրանցում տեղի ունեցած սահմանազատմանը և ասաց․ «Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են։
Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն զիջել հայրենիքը։
Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի»։