Հետևեք մեզ։

Երթևեկության փոփոխություններ Երևանում

22:18, 08 հուլիս 2024
Երթևեկության փոփոխություններ Երևանում

Երևանում  հուլիսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի մի շարք փողոցներում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երթևեկության փոփոխություն կկատարվի հետևյալ փողոցներում.

Գարեգին Նժդեհի փողոց–Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Արցախի պողոտա–Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա– Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ  և  ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: Արցախի պողոտայում՝ ուղղությունը դեպի Արցախի պողոտա–Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50 մ երկարությամբ:

Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:

Գայի պողոտա–Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը:

Ինչպես նաև Գայի պողոտա–Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով: