Տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը․ այս մասին հայտնում է Կրեմլը։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական պատասխանատու պաշտոնում։
Երկուստեք գոհունակություն է հայտնվել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների ձեռք բերված բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատել իրենց պատրաստակամությունը սերտորեն համագործակցելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար։ Ղեկավարները պայմանավորվել են այս տարի կազմակերպել անձնական շփումներ։
Իրանի նախագահին նաև շնորհավորական հեռագիր է ուղարկվել։