Հետևեք մեզ։

Տավուշում «Լաստիվերի» ճանապարհին 19-ամյա քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

23:31, 08 հուլիս 2024
Տավուշում «Լաստիվերի» ճանապարհին 19-ամյա քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Հուլիսի 8-ին, ժամը 13:44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից: