Հետևեք մեզ։

Խոստանում եմ քեզ ժառանգություն թողնել իմ երազած Հայաստանը. ՔՊ-ական պատգամավորը՝ նորածին դստերը

12:57, 21 ապրիլ 2023
Խոստանում եմ քեզ ժառանգություն թողնել իմ երազած Հայաստանը. ՔՊ-ական պատգամավորը՝ նորածին դստերը

Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ առաջնեկս՝ Մարիա Արենի Մկրտչյան: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը:

 

«Բարի գալուստ, աղջիկս, Հայաստան ունենալը թանկ հաճույք է: Քո տունը Հայաստանն է, որը պետք է սիրել խելագար սիրով, որը պետք է խնամել ու գուրգուրել ավելին, քան ծնողիդ: Քո տունը Հայաստանն է, որի համար պետք է պայքարես, ոչ թե 4 պատը, որում պետք է ապրես:

 

Խոստանում եմ քեզ ժառանգություն թողնել իմ երազած Հայաստանը: Շատերն ընկան, որ դու ապրես, պետք է ապրես այնպես, որ արժեվորես զոհողությունը նրանց, ովքեր չկան, որ դու լինես»,- իր ելույթում նշեց իշխանական պատգամավորը: