Թուրքիայի կողմից արձակված առաջին տեղական արտադրության կապի արբանյակն ազդանշան է ուղարկել ուղեծրից, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Türksat 6A արբանյակը արձակվել է երեքշաբթի գիշերը Space X Falcon 9 հրթիռի միջոցով։
«Մեր արբանյակից առաջին ազդանշանը ստացվել է, ինչպես նախատեսված էր, 67-րդ րոպեին»,- գրել է Ուրալօղլուն։
Այս արբանյակի շնորհիվ թուրքական հեռահաղորդակցության ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել Հնդկաստանում, Թաիլանդում, Մալայզիայում և Ինդոնեզիայում։
Արբանյակի վրա աշխատանքները սկսվել են 2014 թվականին, արբանյակային ենթահամակարգերի և վերգետնյա կայանների ավելի քան 80%-ն արտադրվել է Թուրքիայում։