Հետևեք մեզ։

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ

10:39, 09 հուլիս 2024
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ

«Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում հանդիպում ունեցա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք արտահանման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և դեղագործական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ 
 
Անդրադարձ է կատարվել նաև «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի և «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությանը և հետագա աշխատանքները շարունակելուն։ 
 
Ներկայացրեցի նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման խթանմանը»,-գրել է նա։