Հետևեք մեզ։

Արարատում 1-ամյա երեխան բարձրացել է պատուհանագոգին, հենվել տեղադրված ցանցին, որի բացվելու հետևանքով վայր է ընկել 2-րդ հարկից․ shamshyan.com

11:12, 09 հուլիս 2024
Արարատում 1-ամյա երեխան բարձրացել է պատուհանագոգին, հենվել տեղադրված ցանցին, որի բացվելու հետևանքով վայր է ընկել 2-րդ հարկից․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից երեխան անզգուշաբար վայր է ընկել: 

Shamshyan.com-ը հաղորդում է, որ «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ քաղաքացիների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Բժիշկները երեխային տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, քննարկում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը: 

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Դավիթ Մ.-ն է, ով ժամը 08:10-ի սահմաններում բարձրացել է իրենց տան ննջասենյակի պատուհանագոգին, հենվել եվրոպատուհանի վրա տեղադրված ցանցին, որն էլ բացվել է և երեխան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել։ Նրան նկատել են հարևանները և շտապ տեղափոխել հիվանդանոց: