Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցվել է։ Այս մասին Թբիլիսիում ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովի ժամանակ ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
Նա նաև հայտնել է, որ ԵՄ-ի կողմից Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը հետաձգվել է անորոշ ժամկետով։
Դիվանագետը նաև հայտարարել է, որ սա կառույցի կողմից Վրաստանի հետ կապված ամբողջ գործողությունները չէ. «Վրաստանի կառավարությանը հատկացված միջոցները կուղղենք այս երկրում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների զարգացմանը։ Այս մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել»։
Պավել Գերչինսկին նաև ընդգծել է, որ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը կասեցված է։ Դիվանագետը նշել է, որ Եվրամիության ղեկավարները հունիսի 27-ին դա շատ հստակ արտահայտել են։