«Առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ»։ Այս մասին ԵՄ ղեկավարությանն ուղղված իր որ հրապարակային նամակում նախազգուշացրել է Հունգարիայի վարչապետ Վիկոր Օրբանը։
Նամակում Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Վլադիմիր Պուտինի վստահության մասին։
Նամակը թվագրվում է հուլիսի 5-ով, ուղարկվել է այն ժամանակ, երբ նա գտնվել է Շուշիում։ Աղբյուրը, մասնավորապես, նշում է, որ նամակը ուղարկվել է Ադրբեջանից։
Նամակը հասանելի չէ լայն հանրությանը, «Ազատություն» ռադիոկայանին այն փոխանցել է եվրոպացի պաշտոնյա, իսկ նամակի իսկությունը հաստատել են ԵՄ ևս երկու պաշտոնյաներ։
Օրբանը նամակում գրել է, որ Ուկրաինա և Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ չի խոսել ԵՄ-ի անունից, այլ ցանկացել է պարզել պատերազմող կողմերի դիրքորոշումները։
«ՌԴ նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր զինադադարը»,- գրել է Օրբանը՝ նշելով, որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը պատրաստ են խաղաղ բանակցությունների միայն երկու կողմերի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Օրբանը հուլիսի 2-ին Օրբանը այցելել է Կիև և զրուցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ապա Մոսկվայում քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները եւ խաղաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Միաժամանակ հուլիսի 6-ին ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքում մասնակցել է ԹՊԿ առաջնորդների գագաթնաժողովին։