Հետևեք մեզ։

ՀՀ-ն չի փորձում օժանդակել ռուս գործընկերներին՝ շրջանցելու սանկցիաները. Վահան Քերոբյան

13:15, 21 ապրիլ 2023
ՀՀ-ն չի փորձում օժանդակել ռուս գործընկերներին՝ շրջանցելու սանկցիաները. Վահան Քերոբյան

Բազմաթիվ պարբերականներում նման նյութեր են հրապարակվում, բայց դրա գլխավոր շարժառիթն այն է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով New York Times-ի հրապարակմանը ՌԴ-ի՝ Հայաստանի օգնությամբ պատժամիջոցներից խուսափելու վերաբերյալ հրապարակմանը:

 

«Այդ մտահոգությունը փարատելու համար մենք խոսում ենք մեր գործընկերների հետ, բացատրում ենք, թե որ ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են և արդյո՞ք մենք չենք խախտի ԵԱՏՄ պայմանագիրը։ Կարողանում ենք, ըստ էության, բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի շահերից», - ասաց Քերոբյանը և նշեց՝ չեն փորձում օժանդակել ռուս գործընկերների կողմից սանկցիաների շրջանցումը։

 

«Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով մեր երկրի ընկերությունների՝ սանկցիաների տակ չընկնելը»,-հայտարարեց նախարարը: