Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյանը և Քևին Սփեյսին ընթրել են երևանյան գինետներից մեկում (տեսանյութ)

12:44, 09 հուլիս 2024
Տիգրան Ավինյանը և Քևին Սփեյսին ընթրել են երևանյան գինետներից մեկում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը և այլոք ընթրել են աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսիի հետ Երևանի գինետներից մեկում։

Տեսանյութը հրապարակել է Պետրոս Պետոյանը, այն հասանելի է այստեղ։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին Հայաստան է հրավիրվել «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի շրջանակներում։