Կոչ եմ անում առաջնորդվել ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարություններով, որոնք բացառում են հարվածները Ուկրաինայում խաղաղ օբյեկտներին։ Այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Риа Новости-ն։
«Կոչ եմ անում առաջնորդվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությամբ, որում ասվում է, որ խոսքը հակահրթիռային համակարգի անկման մասին է, մենք պնդում ենք, որ չենք կատարում հարձակումներ քաղաքացիական օբյեկտների վրա»,- ասել է նա՝ պատասխանելով Կիևի մանկական հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ հարցին։
Պեսկովն ընդգծել է, որ հարվածներ են հասցվում միայն կրիտիկական ենթակառուցվածքներին, այն ռազմական թիրախներին, որոնք այս կամ այն կերպ կապված են Կիևի ռեժիմի ռազմական ներուժի հետ։
Ինչպես երեկ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին կանխամտածված հարվածելու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գերատեսչությունը նշել է, որ հարվածը տեղի է ունեցել ուկրաինական զինված ուժերի հակաօդային պաշտպանության հրթիռի անկման պատճառով, և սա առաջին դեպքը չէ, որ Կիևը նման սադրանքների է դիմում։
Նախարարությունն ընդգծել է, որ հարևան հանրապետության մայրաքաղաքից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսագրություններ հստակորեն հաստատում են քաղաքի տարածքում գտնվող հակաօդային համալիրից արձակված ուկրաինական հրթիռի անկման հետևանքով ոչնչացման փաստը։