Հակամարտության ավարտից հետո նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում նոր իրողություններ կառուցելու, խաղաղության, կայունության և համագործակցության համար։ Այս մասին Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների 105-ամյակին նվիրված միջացառման ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ «Ադրբեջանը հանդես է եկել որպես երկխոսության և խաղաղության ջատագով, և հայկական կողմի համար եկել է տարածքային պահանջների փոխարեն տարածաշրջանային համագործակցությունը ընտրելու ժամանակը»։