Հետևեք մեզ։

Մեկ ամսով գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Մյասնիկյան պողոտան

13:09, 09 հուլիս 2024
Մեկ ամսով գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Մյասնիկյան պողոտան
Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ.–Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ.–Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է տրանսպորտային միջոցներին երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով: