Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

13:21, 09 հուլիս 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին
Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:
Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ:
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար:
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: