Հետևեք մեզ։

Անձրևային եղանակը կշարունակվի

13:15, 21 ապրիլ 2023
Անձրևային եղանակը կշարունակվի
Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Ապրիլի 22-ին, 23-ին երեկոյան ժամերին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլ 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Ապրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին, 25-ին, 26-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ին կնվազի 3-5 աստիճանով, 22-ին, 23-ին՝ նույնքանով կբարձրանա։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։