Հետևեք մեզ։

Զուրաբիշվիլին բացատրել է, թե ինչու են ԱՄՆ-ը և ԵՄ-ն սահմանափակումներ կիրառել Վրաստանի դեմ

14:07, 09 հուլիս 2024
Զուրաբիշվիլին բացատրել է, թե ինչու են ԱՄՆ-ը և ԵՄ-ն սահմանափակումներ կիրառել Վրաստանի դեմ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը սահմանափակումներ են մտցրել Վրաստանի դեմ՝ կառավարության հակաեվրոպական և հակաարևմտյան հռետորաբանության պատճառով։


Երեքշաբթի ավելի վաղ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ասել էր, որ ԵՄ առաջնորդները որոշել են կասեցնել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և սառեցնել 30 միլիոն եվրոն, որը ծրագրվում էր ուղարկել Վրաստանին իր պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հետաձգել էր Վրաստանում նախատեսված «Արժանի գործընկեր» զորավարժությունները։


«ԱՄՆ զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց Եվրամիության որոշումը՝ սառեցնել պաշտպանության ուժերի համար նախատեսված 30 միլիոն եվրոն, սա պատասխան է այս կառավարության հակաեվրոպական և հակաարևմտյան հռետորաբանությանը պատասխան այն բանին, որ նրանց բոլոր խորհուրդներն ու նախազգուշացումներն աննկատ են մնացել»,- գրել է Զուրաբիշվիլին սոցիալական ցանցերում: