Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանը հրապարակեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատավճիռը։
Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։
«2018-ի նոյեմբերին ուժի մեջ մտած Քրեական գործերով համաներում հայտարարված օրենքի կիրառմամբ՝ Վլադիմիր Գասպարյանին ազատել ազատազրկման ձևով պատիժը կրելուց»,-որոշումը հրապարակեց դատարանը։
Նշենք, որ հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։
Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան