Սպիտակ տան ավագ խորհրդականները ավելի քան մեկ տարի ակտիվ կերպով ղեկավարում են նախագահ Ջո Բայդենի ժամանակացույցը, շարժումները, անձնական շփումները։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականը նշում է, որ նրանք այդ կերպ ձգտում են նվազագույնի հասցնել նշանները, թե ինչպես է տարիքը վնասել ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահին:
Սպիտակ տունը նաև սահմանափակել է Բայդենի ամենօրյա երթուղին և զերծ է պահում նրան հանպատրաստի շփումներից։