Հետևեք մեզ։

Սա վճիռ չէր, որ կայացվեց․ Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել և համաներվել

15:12, 09 հուլիս 2024
Սա վճիռ չէր, որ կայացվեց․ Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել և համաներվել

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, սակայն չի ազատազրկվի։

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանը հրապարակեց  ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը. դատարանը նրան ներկայացված մեղադրանքների մի մասով ազատեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով մեղավոր ճանաչեց և 2018-ի նոյեմբերին ուժի մեջ մտած Քրեական գործերով համաներում հայտարարված օրենքով համաներում կիրառեց

Լևոն Երանոսյանն ասաց՝ դատական ակտը բողոքարկելու են․«Սա վճիռ չէր, որ կայացվեց»,-ասաց Երնոսյանն ու պնդեց, որ ինքը մեղավոր չէ։