Opta վիճակագրական կայքի սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողին։
Առավելությունը տրվում է Իսպանիայի հաղթանակին, որի հավականությունը գնահատվում է 38,2 տոկոս։ Ֆրանսիայի հաղթանակի հավանականությունը 31,8 տոկոս է։
Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։