Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին կմասնակցի ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին, որը նախատեսված է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։
Բացի այդ, Իլյա Դարչիաշվիլին կմասնակցի հուլիսի 10-ին նախատեսված արտգործնախարարների հանդիպմանը՝ գործընկեր երկրների ձեւաչափով։
Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Իլյա Դարչիաշվիլին ներկա կլինի նաև գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված այլ միջոցառումներին և երկկողմ հանդիպումներ կունենա։