Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ընտրատեղամասեր կստեղծվեն նաև օկուպացված Արցախում։
Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխնախագահ Ռովզաթ Գասիմովը։
Այնտեղ կկազմավորվեն 8 ընտրատեղամասեր։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման համար կգործի 34 տեղամաս։