«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր գործընկերների հետ ճաշել է ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների հետ։
«Օրերս մի խումբ գործընկերների հետ ճաշեցինք ԱՄՆ սենատորների ու կենգրեսականների պատվիրակության հետ:
Առիթ ունեցա բարձրացնելու Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին աջակցելու, Հայաստանին զենք վաճառելու արգելքի վերացման, ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցման հարցում առաջ շարժվելու համար անհրաժեշտ հայ-ամերիկյան պայմանագրերը օր առաջ ստորագրելու անհրաժեշտության հարցերը»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։