Հետևեք մեզ։

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»

17:45, 09 հուլիս 2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է  «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»

ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել այն փոփոխությունները, որոնք միտված են պացիենտների և բուժանձնակազմի համար պայմանների բարելավմանը:

Կենտրոնում վերջերս վերանորոգվել է ևս մեկ բաժանմունք,  կատարվել են ներքին հարդարման, բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ:  

Անահիտ Ավանեսյանը կենտրոնի ղեկավարության հետ քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել նոր սերնդի դեղորայքի կիրառման արդյունավետությանը և նորագույն բուժական մեթոդների ներդրման հնարավորություններին: 

Նա հետաքրքրվել է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար մշակված սննդակարգով  և սննդի  պահման պայմաններով: 

«Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ում  բարեկարգման  աշխատանքները շարունակվելու են: