Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին մեկնաբանել է Եվրամիության կողմից Վրաստանին տրամադրվող ռազմական ֆինանսական օգնության սառեցումը։
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում դն, որ Դարչիաշվիլին ասել է՝ Վրաստանի անվտանգության մարտահրավերները մնում են, և որ նման օգնությունը ծառայում է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:
Նա հավելել է, որ նման որոշումները չեն խոչընդոտի Վրաստանի ԵՄ ինտեգրման ջանքերին։
«Վրաստանը պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ սպառնալիքների դեմ պայքարել։ Մենք շարունակելու ենք համագործակցությունը ԵՄ-ի հետ այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանի և ԵՄ-ի համագործակցությունը հիմնված է ասոցացման համաձայնագրի վրա։ Մենք բոլորս ստանձնել ենք մեր պարտականությունները և հետևողականորեն կատարում ենք այդ պարտականությունները»,-ասել է նա։
Նշենք, որ ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի պաշտպանության ուժերի համար նախատեսված 30 մլն եվրոն՝ ի պատասխան «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունման։