Հետևեք մեզ։

Վահե Ղազարյանը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

19:17, 09 հուլիս 2024
Վահե Ղազարյանը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

Հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։ Հայտնում են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից:

 

Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։

 

Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14։45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։