Հետևեք մեզ։

«Ակադեմիական քաղաքի»-ի աշխատանքները կարող են տևել 20 կամ 30 տարի, բայց առաջին շենքը կկառուցվի մինչև 2029-ը. Aysor.am

20:48, 09 հուլիս 2024
«Ակադեմիական քաղաքի»-ի աշխատանքները կարող են տևել 20 կամ 30 տարի, բայց առաջին շենքը կկառուցվի մինչև 2029-ը. Aysor.am

Ակադեմիական քաղաքի իրագործումն ամբողջությամբ ավարտելու համար ժամանակ կպահանջվի, այն կարող է տևել 20 կամ 30 տարի՝ կախված նրանից, թե ինչ ենք հասկանում «ավարտ» ասելով.  լրագրողների հետ զրույցում ասել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը մշակած gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, գրում է  Aysor.am-ը:

«Վերջնական հատակագծի հաստատումը սպասվում է մինչև տարեվերջ, իսկ առաջին շենքը կավարտվի մինչև 2029 թվականը։ Մինչև 2029 թվականը բուհերի տեղափոխում Ակադեմգորոդոկ չի լինի։ Վերջին հաշվարկներով մեկ քառակուսի մետրը կարժենա 1 մլն-ից 1,5 մլն դրամ։ Սրանք մոտավոր թվեր են։ Շենքերի մակերեսը կկազմի 1,5 մլն քմ»,- նշել է նա։

Ըստ Թոբիաս Քեյլի՝ նախագիծը կարող է արժենալ 2,2 տրլն. դրամ դոլար, այսինքն՝ ավելի քան 5,7 մլրդ դոլար։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: