Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը պաշտոնապես հայտարարել է, որ ավարտում է իր սպորտային կարիերան։
Նա շնորհակալություն է հայտնել հայ ազգին՝ իր կողքին լինելու, ոգևորելու համար։
«25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ այնքան էլ հեշտ չէ, քանի որ ինձանով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում։ 25 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ, վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամները և իմ հայ ազգը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խուրշուդյանն ու թվարկել կարիերայի ընթացքում ունեցած նվաճումները։