Աննա Հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը:
«Աննա Հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ քո «սև ու սպիտակ» փարթիներով, քո «վաչիկ-հրաչիկ» երգ ու պարով, քո` կարմիր դիպլոմ հանձնելու արարողությամբ:
Կամ արա, ոնց կուզես, ինչ կուզես, բայց ոչ` ի ցույց աշխարհի:
Հերոս ծնած մայրերին մի բաժանի սև ու սպիտակի: Ես չեմ ուզում ոչ մեկ քննադատի ոչ մի հերոսածին մոր: Անկախ քաղաքական հայացքներից` հեռու մնա մեզնից, թող մեզ մեր ցավի հետ»,- գրել է նա:
Աննա Հակոբյան, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ. զոհվածի մայր
00:16, 10 հուլիս 2024