Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված համերգային ծրագրին։
Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ հրապարակելով։
«Այսօր մայրիկիս և Արփիի հետ ներկա էի ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված «Սոֆի Դևոյանն ու Հայաստանի պարի պետականը» խորագրով հոբելյանական համերգային ծրագրին։
Վայելեցինք Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» և Հայաստանի պարի պետական անսամբլի գեղեցիկ կատարումները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ չքնաղ Սոֆի Դևոյանի ծննդյան տարեդարձը»,- տեսանյութին կից գրել է նա։
Տեսանյութը՝ Telegram-ում։